211652_close_icon
views-count1090 դիտում article-date 20:08 25-02-2023

Էրդողանն ու Ալիևը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում է։ Ստամբուլում կայացել է նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առանձնազրույցը։

Հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու նշված ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։

ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Նմանատիպ նյութեր