211652_close_icon

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը զգալի բարելավվել է

views-count595 դիտում article-date 16:54 11-03-2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը բարելավվել է և կայուն է, Vatican News-ի փոխանցմամբ՝ հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պոնտիֆիկոսը հանգիստ է քնել և գնացել է հիվանդանոցում գտնվող մատուռ՝ աղոթելու:

Հիվանդանոցից հայտնել են, որ Հռոմի պապի առողջական իրավիճակի բարելավումը բժիշկներին թույլ է տվել հրաժարվել է կլինիկական պատկետրի զգուշավոր կանխատեսումից:

«Սակայն դեռևս անհրաժեշտ կլինի շարունակել դեղորայքային բուժումը հիվանդանոցային պայմաններում որոշ ժամանակով», - ասվում է հաղորդագրությունում։

Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել:

Նմանատիպ նյութեր