211652_close_icon

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, տվել հանձնարարականներ

views-count2515 դիտում article-date 18:47 10-03-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է:
 
Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա:
 
Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարկաններ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:

Նմանատիպ նյութեր