211652_close_icon

Իտալական և թուրքական ընկերությունները համագործակցում են ԱԹՍ-ների արտադրության հարցում

views-count745 դիտում article-date 21:48 10-03-2025
Իտալական խոշորագույն ռազմական և ավիացիոն ընկերությունը՝  «Leonardo»-ն, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ընկերության հետ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Leonardo»-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին և «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա)։

Ըստ այդմ՝ Իտալիայում նախատեսվում է հիմնել անօդաչու թռչող սարքերի համատեղ ձեռնարկություն, իսկ արտադրությունը կիրականացվի երկու երկրներում։

Հուշագիրը կընդգրկի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերի նախագծումը, արտադրությունը և սպասարկումը: Նշվում է, որ թուրքական և իտալական ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ  Leonardo-Baykar համագործակցությունը կարող է կապված լինել իտալական բանակի ծրագրերի հետ, ըստ որի, նախատեսվում է գնել 1300 միավոր ռազմական նշանակության անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ նյութեր