211652_close_icon

Իմ մաhվան մասին լուրերն ակնհայտորեն չափազանցված են. Եվգենի Պետրոսյան

views-count979 դիտում article-date 17:37 10-03-2025
ՌԽՖՍՀ (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն) ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ պատմել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առողջական վիճակի և առաջիկա ծրագրերի մասին, հայտնում է aif.ru կայքը:

«Իմ մահվան մասին լուրերն ակնհայտորեն չափազանցված են։ Այսօր մեծ համերգով գնում եմ Սերպուխով։ Ներկայացումը կտևի մոտ հինգ ժամ։ Սա փորձնական համերգ է «Պետրոսյան շոու»-ի նոր նկարահանումների համար»,- ասել է հումորիստը։

Արտիստը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին։ Ավելի ուշ նրա կինը հաստատել է այս տվյալները, սակայն հերքել է տեղեկությունները, որ ամուսինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Նմանատիպ նյութեր