Գեղարքունիքում պատանիների շախմատի 2025 թվականի մարզային առաջնություն է անցկացվել
Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2025 թվականի շախմատի պատանիների առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային:
Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2025 թվականի փետրվարի 15-24-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում: Մարտի 1-ին, 2-ին և 9-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլի արդյունքում ձևավորված թիմերը:
Թիմերն, ըստ տարիքային խմբերի, ձևավորվել էին հետևյալ համամասնությամբ. մինչև 8 տարեկան՝ 1 տղա, մինչև 10 տարեկան՝ 3 տղա, մինչև 12 տարեկան՝ 3 տղա, մինչև 14 տարեկան՝ 3 տղա, մինչև 16 տարեկան՝ 2 տղա: Ընդ որում՝ մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում մասնակցության իրավունք ունեին առնվազն 3-րդ կարգ ունեցող, մինչ 12, 14 և 16 տարեկան պատանիների մրցաշարում՝ առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստներն։ Ընդհանուր առմամբ՝ մարզային փուլին մասնակցել է 80 պատանի շախմատիստ։
Առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի դասական շախմատի կանոնների համաձայն՝ անհատական կարգով։ Յուրաքանչյուր խաղացողին մեկ խաղափուլում տրվել է 60 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:Առաջնության մարզային փուլի գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը, քարտուղարը` Կարո Սարգսյանը: Մարզային փուլում մինչև 8 և 16 տարեկանների տարիքային խմբերում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, իսկ մինչև 10, 12 և 14 տարեկանների տարիքային խմբերում` շվեյցարական մրցակարգով:
Մինչև 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Արման Մանուկյանը (Գավառ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Սարիբեկյանը (Մարտունի), իսկ 3-րդ հորիզոնականը` Վաղարշակ Աղեկյանը (Գավառ):Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Ալեքս Մխիթարյանը (Վարդենիս), 2-րդ տեղում Արեն Մարգարյանն է (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ալեն Գրիգորյանը (Վարդենիկ): Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավել է Վաչե Ավդալյանը (Գավառ՝ Սարուխան), 2-րդ տեղը՝ Սաղաթել Թադևոսյանը (Վարդենիս), իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Սերգեյ Սահակյանը (Ճամբարակ): Այս տարիքային խմբում հաջորդ փուլի մասնակցության իրավունք է ստացել նաև Գրիշա Շահումյանը (Մարտունի)։
Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արսեն Մովսիսյանը (Վարդենիկ), 2-րդ տեղը գրավել է Լևոն Վարդանյանը (Սևան), 3-րդ տեղը՝ Արամ Ղազարյանը (Մարտունի):Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռազմիկ Սիրականյանը (Մարտունի), 2-րդ տեղը՝ Հարություն Մխիթարյանը (Վարդենիկ), 3-րդ տեղը՝ Կարեն Սահակյանը (Ճամբարակ): Մրցաշարի արդյունքում ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին կներկայացնի Գեղարքունիքի մարզը:Առաջնության մրցանակակիրներին Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր և մեդալներ: