Մենք Քոչարյան Անդոյին էլ ասել ենք, նայի՝ ընտանիքիդ կը-մաս-նա-տենք, մասունքների կվերածենք. անհետ կորած զինվորի մայր․ aravot.am
«Իրենից պահանջեցինք, որ սրանից հետո նախ անցյալով չխոսի տղաների մասին, բացի այդ, բոլոր տղերքն էլ ողջ են, ու բոլորն էլ պիտի տուն գան: Մենք երեխեքին ողջ ու առողջ ենք տվել պետությանը»,- Aravot.am-ին ասաց «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին հանդիպմանը:
Մեր զրուցակցի խոսքով, ծնողները Անդրանիկ Քոչարյանին մի լավ նախազգուշացրել են իր խոսքերին ուշադիր լինել. «Մենք Քոչարյան Անդոյին էլ ասել ենք, նայի՝ ընտանիքիդ կը-մաս-նա-տենք, մասունքների կվերածենք, դու մի խաղա ծնողի զգացմունքների հետ: Երբ ծնողը շատ հանդարտ գալիս մի երկու բան ճվճվում է, թողնում, գնում է, չէ՜, մի օր այդ համբերության բաժակը կլցվի: Փախեք գազազած մորից:
Ինքը պետք է ներողություն խնդրեր, որ 173-ի մասով մասունքների մասին տեղեկություն էր հրապարակել: Մեր դիմաց ասել է, որ սխալվել եմ, կներեք, իրա շաքարը բռնված նստած էր, էն է, որ մտածում էր էդտեղից կարողանա ողջ ու առողջ դուրս փախնի»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում