211652_close_icon

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ. Խամենեի

views-count793 դիտում article-date 20:28 08-03-2025
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի պաշտոնյաների հետ հանդիպմանը` ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի, որով առաջարկում էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

«Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց սպասելիքները»,- անշել է նա։

Նմանատիպ նյութեր