211652_close_icon
views-count1570 դիտում article-date 22:59 05-03-2025

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Արարատ-Արմենիա»-ն ու «Փյունիկ»-ը հաղթեցին

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչի շրջանակներում կայացան «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա», «Փյունիկ»-«Լեռնային Արցախ» հանդիպումները:

«Ուրարտու»-ն ընդունելով «Արարատ-Արմենիա»-ին` զիջեց նվազագույն հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի միակ գոլը խփեց Յենեն:

Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը  խոշոր` 7:2 հաշվով պարտության մատնեց «Լեռնային Արցախ»-ին: «Փյունիկ»-ից գոլերը խփեցին` Թեմուր Ջիկիա (դուբլ), Մատաս Վարեյկա, Լեւոն Պետրոսյան (դուբլ), Տիգրան Գեւորգյան, Անտոն Բրատկով, իսկ «Լեռնային Արցախ»-ից` Իլյա Տրինկոն ու  Միլովանովիչը:

Գավաթի խաղարկության մյուս հանդիպումները կկայանան մարտի 6-ին: Միմյանց դեմ կմրցեն «Վան»-«Վեստ Արմենիա», «Գանձասար»-«Նոա» զույգերը։

Նմանատիպ նյութեր