Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում Վանաձոր-Ստեփանավան ֆուտբոլային խաղում հաղթեցին վանաձորցիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 26-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Ստեփանավանի Ֆուտբոլի հավաքականի հետ:
Փոխտնօրեն Արմեն Փիրումյանը իր խոսքում նշեց, որ նման հանդիպումները դեռ շարունակվելու են:
Խաղից առաջ խմբերը կատարեցին նախավարժանք։ Մարզիչներ Արիս Զոհրաբյանն ու Արա Մուրադյանն էլ հետևում էին խաղի ընթացքին:
Վանաձորի ակադեմիայի թիմը 4:3 հաշվով հաղթեց Ստեփանավանի թիմին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի