Բժիշկները հորդորում են Մանե Թանդիլյանին դադարեցնել հացադուլը. նա հրաժարվում է. Մեսրոպ Առաքելյան. Тert.am
Մանե Թանդիլյանի առողջական վիճակն այս պահին լավ չէ։ Բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը, Թանդիլյանը հրաժարվում է: Այս մասին Тert.am-ին հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Այս պահին Մանե Թանդիլյանը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում»,- ասաց Առաքելյանը։
Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել, խնդրելով Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի:
Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում: