211652_close_icon

Մանե Թանդիլյանին և Արտակ Զեյնալյանին կփոխարինեն Հովիկ Աղազարյանը ու Հայկ Կոջորյանը

views-count31493 դիտում article-date 23:25 12-05-2018
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին կփոխարինի ՔՊ կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը, իսկ Արտակ Զեյնալյանին՝ Հայկ Կոնջորյանը։ Նշենք, որ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանն է։ Հովիկ Աղազարյանը 1990-95թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանին հաջորդում է պատմաբան Հայկ Կոնջորյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է:

Նմանատիպ նյութեր