211652_close_icon
views-count874 դիտում article-date 14:52 05-03-2025

Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն. Սյունիքի նախկին մարզպետ

Արցախը մեր պատմական հայրենիքն է:  Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն։ Ասե՞մ, թե երբ եմ տեսնում, երբ խաղաղությունը ճիշտ պլանավորենք, երբ ազգովի միասնական լինենք, երբ վերադասին, պետություն, հայրենիք սիրենք, այն ժամանակ ամեն ինչ գալու է իր տեղը»,-ասաց Պողոսյանը։

Հարցին՝ հայրենիքը չսիրելու հետեւանքո՞վ Արցախը կորցրեցինք, նա պատասխանեց. «Չէ, մենք քնել ենք 35 տարի, իրենք մի քիչ առաջ են գնացել: Ոնց որ փողոցով քայլում ես, քեզի մեկը խփում է ու ման ես գալիս, չես կարողանում գտնես, հասել են այդ մակարդակին։ Հիմա խնդիրը նա է, որ դարեր շարունակ, երբ որ մենք միասնական ենք եղել, հաջողության հասել ենք, երբ որ իրար դավաճանել ենք, մեզ միշտ կոտորել են»:

Նմանատիպ նյութեր