211652_close_icon
views-count997 դիտում article-date 10:18 05-03-2025

Վազգեն Սարգսյանը գաղափար էր, որ դարձավ ուժ, հետո՝ բանակ, հետո՝ հաղթանակ. Ռազմիկ Պետրոսյան

Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սպարապետի ոգին՝ մեր պայքարի մեջ

Վազգեն Սարգսյանը գաղափար էր, որ դարձավ ուժ, հետո՝ բանակ, հետո՝ հաղթանակ։ Նա մեզ թողեց իր կամքն ու հավատը, որը հայրենիքն անառիկ պահելու առաքելություն և երբեք չավարտվող երդում է։

Այսօր մենք ոչ միայն հիշում ենք Սպարապետին, այլ ապրում ենք նրա պատգամով՝ ուժեղ պետության, միասնական ազգի և անկոտրում զինվորի տեսլականով։ Նրա ոգին մեր պայքարի մեջ է, մեր սրտերում, մեր զենքի ու խոսքի մեջ։

Փա՛ռք Սպարապետին, փա՛ռք նրա անմահ գործին»։
 

Նմանատիպ նյութեր