Թող այս ուսումնական տարին ձեզ ուժ տա որոնելու, մտածելու և ստեղծելու․ Հիշե՛ք՝ գիտելիքն այն հզոր զենքն է, որով հաղթահարվում են կյանքում հանդիպող բոլոր խոչընդոտները. Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
Սեպտեմբերի 1-ը սովորական օր չէ, այն նոր ճանապարհի սկիզբ է, գիտելիքի ու լուսավորության տոն։ Պատերազմի դաշտում ես համոզվել եմ՝ զենքով կարելի է պահել սահմանը, բայց գիտելիքով է, որ կարելի է պահպանել ու զարգացնել հայրենիքը։
Դասագիրքը ձեր զենքն է, ուսուցիչը՝ հրամանատարը, իսկ դպրոցի ու համալսարանի դռները՝ մեր ապագայի դարպասները։
Թող այս ուսումնական տարին ձեզ ուժ տա որոնելու, մտածելու և ստեղծելու։
Հիշե՛ք՝ գիտելիքն այն հզոր զենքն է, որով հաղթահարվում են կյանքում հանդիպող բոլոր խոչընդոտները։
Իմ խոնարհ երախտագիտությունը մանկավարժներին՝ իրենց սուրբ առաքելության համար։ Իսկ երեխաներին ու երիտասարդներին մաղթում եմ համարձակություն՝ միշտ առաջ քայլելու, որովհետև կրթությամբ է կերտվելու մեր ուժեղ ու արժանապատիվ Հայաստանը։
Բարի ճանապարհ, դեպի նոր ուսումնական տարի։