211652_close_icon
views-count784 դիտում article-date 22:27 04-03-2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետի հետ

Եգիպտոսում‏ Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մարտի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մարդկային զարգացման գծով փոխվարչապետ, առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել-Ղաֆֆարի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և ԵԱՀ միջև համագործակցության ներկայիս իրավիճակը և հետագա զարգացման հեռանկարները:

Երկուստեք ընդգծվել են ՀՀ և ԵԱՀ միջև ոլորտային փոխգործակցության առավել ընդլայնման և խորացման համար առկա նախադրյալները և դեռևս չիրագործված մեծ ներուժը:

Այս կապակցությամբ զրուցակիցները մասնավորապես կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացման, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, ինչպես նաև մասնագիտական և գործարար համայնքների միջև շփումերի ինտենսիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Նմանատիպ նյութեր