Եգիպտոսում ՀՀ դեսպանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպել են Ալեքսանդրիայի նահանգապետի հետ
Նոյեմբերի 26-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը հանդիպեցին Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ Սուլթանին։
Հանդիպման սկզբում դեսպանը և թեմի առաջնորդը խոր ցավակցություն ու զորակցություն հայտնեցին նահանգապետին ս․թ․ նոյեմբերի 25-ին Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկեցին Ալեքսանդրիա նահանգի հետ տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարները։
Նահանգապետ Մոհամեդ Սուլթանը բարձր գնահատեց Ալեքսանդրիայի հայ համայքնի ներդրումը քաղաքի հանրային, հասարակական և մշակութային կյանքում։