Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը. Էլինա Ավանեսյան
Աշխարհի 39-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու մասին, հայտնում է Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Ինձ համար շատ կարևոր է Հայաստանը ներկայացնելը։ Մրցաշարերում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհիներ երբեք չեն եղել։ Ցանկանում եմ օրինակ լինել այն երկրի համար, որտեղից ծնողներս են։
Հայաստանը նաև աջակցում է իմ կարիերայի զարգացմանը»,- ասել է 22-ամյա թենիսիստուհին:
Էլինա Ավանեսյանը նախորդ շաբաթ մասնակցել է Մերիդայի մրցաշարին և դարձել առաջին հայը, որը հասել է WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա 2024 թվականի օգոստոսից է ներկայացնում Հայաստանը, իսկ մինչև այդ հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։