211652_close_icon

Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք ինձ համար շատ կարևոր մի հարցում. Արսեն Թորոսյան

views-count1410 դիտում article-date 16:41 15-03-2022
Վաղուց իմ անձնական էջում գրառում չեմ արել. Հատուկ եմ այս էջում գրում, քանի որ գրածս շատ անձնական է: Այս մասին Facebook-ի իր անձնական էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած մեր երկրի սահմաններին և համաշխարհային թատերաբեմում եղած անվտանգային լրջագույն մարտահրավերներին, այս օրն ինձ համար շատ կարևոր անձնական նշանակություն ունի:


Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք ինձ համար շատ կարևոր մի հարցում, որն ունի նաև հանրային լուրջ կարևորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world):

Սկսած իմ գիտակից տարիքից պայքարել եմ ծխելու դեմ անձնական մակարդակով: Այնուհետև հանրային դերիս բարձրացմանը զուգընթաց պայքարի մասշտաբը հնարավորինս լայնացրել եմ` նախապես որևէ հույս անգամ չունենալով, որ ինչ-որ մի օր անձամբ կկարողանամ իրական և շոշափելի մասնակցություն ունենալ հակածխախոտային օրենսդրություն մշակելու և ընդունելու գործում: Անկախ տվյալ պահին ունեցած իմ ազդեցության գոտուց, ինձ չեմ համարել անզոր և շարունակել եմ ջանքերս:

Այսօր, ես ներքին հանգստություն կամ բավարարվածություն եմ զգում, քանի որ իմ անձնական ջանքը օգնել է նման կարևոր օրենք ունենալ մեր երկրում, որի հիմնական դրույթներն արդեն ուժի մեջ են:

Ուզում եմ անձնական շնորհակալություն հայտնել հակածխախոտային նոր օրենսդրության ներդրման բոլոր աջակիցներին և ներողամտությունս հայտնել բոլոր խանգարողներին:

Հ.Գ. այս գրառումը ծխելու վնասների մասին չէ, հետևաբար խնդրում եմ դրա շուրջ բանավեճ չծավալել:

Նմանատիպ նյութեր