Մարդիկ, ովքեր հավատում էին «Ժողովրդի ծառան» սերիալին, ստացան աղետ. Թրամփի անզորությանը հակադարձեց Զելենսկու անզորությունը. Միքայել Մինասյան․ tert.am
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, միամտորեն ակնկալելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում անցկացնել պետական առաջնորդների պաշտոնական հանդիպման ընդհանուր ընդունված ձևաչափով, Սպիտակ տանը տեսավ հետմոդեռն ժամանակների ինչ-որ Չե Գևարայի՝ ռոմանտիկ հեղափոխական առաջնորդի, որն արհամարհում է ձևականությունները և ավանդույթները: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով փետրվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանն ու երկու երկրի ղեկավարների աղմկահարույց լեզվակռվին, գրում է tert.am-ը։
«Հանդիպումից առաջ Զելենսկիին խնդրել էին պահպանել դրես-կոդը։ Հանդիպման նախապատրաստության վերաբերյալ արտահոսքերից գիտենք, որ Զելենսկիից կառուցողական պահվածք էր ակնկալվում։ Այս հանդիպման պայմանը Զելենսկու պատրաստակամությունն էր խաղաղ բանակցություններին։ Տեղի ունեցած սկանդալը, որի բոլոր դերակատարները գիտեին, որ այն (հանդիպումը - խմբ.) ուղիղ եթերով է հեռարձակվում, Թրամփի վարչակազմի անզորության ճանաչումն է։ Զելենսկիին կառուցողական պահվածքի ստիպելու անզորությունը. նրա դիրքորոշման վրա ազդելու անզորությունը, անզորություն՝ նրան ստիպելու ենթարկվել նույնիսկ այնպիսի մանրուքին, ինչպիսին է դրես-կոդը: Իսկ ուկրաինացի Չե Գևարայի վրա բղավելը պարզվեց՝ միակ հնարավոր հակազդեցությունն էր։
Թրամփի անզորությանը հակադարձում էր Զելենսկու անզորությունը. մի երկրի նախագահ, որն ամեն օր կորցնում է կյանքեր, տարածքներ, բնակչություն, տնտեսություն։ Պատերազմի 3 տարիների ընթացքում Զելենսկին կորցրել է ռացիոնալ փաստարկը՝ օգտագործելով իր զինանոցում մնացած միակ գործիքը՝ հեղափոխական էքստրավագանտությունը, որը վերածվում է բռիության։ Նա, հստակ գիտակցելով իր նկատմամբ Թրամփի վարչակազմի բարդ վերաբերմունքը (զուր չէր, որ հանդիպմանը նշվեց նրա մասնակցությունը հաջակցության Քամալա Հարրիսի ընտրարշավին), չկարողացավ որևէ ռացիոնալ փաստարկ ներկայացնել ի պաշտպանություն իր դիրքորոշման՝ փողոցային լկտիությունը գերադասելով դիվանագիտական արարողակարգին։
Եվրոպան, որն իր տնտեսության ապագան և դիվանագիտական հեղինակությունն է ներդրել ուկրաինական հակամարտության մեջ, անզոր է. նրա համար անհնար է լուծել հակամարտությունը՝ Զելենսկիին պարտադրելով խաղաղության, քանի որ գրեթե բոլոր եվրոպացի առաջնորդները այրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կամուրջները, իսկ առանց Թրամփի վարչակազմի ակտիվ մասնակցության, անհնար է շարունակել այդ հակամարտությունը՝ սպառազինության պակասի պատճառով:
Թրամփի և Զելենսկու միջև հանրային կոնֆլիկտը եվրոպական մանևրի համար տարածքը նվազեցրել է մինչև ֆինանսական օգնության սովորական տրամադրումը, մի քայլ, որի համար եվրոպացի ընտրողներն ավելի ու ավելի խստություն կցուցաբերեն եվրոպացի առաջնորդների նկատմամբ: Եվրոպան գուցե ցանկանում էր Զելենսկիին օգտագործել որպես գոյաբանական խաղի խաղադրույքները բարձրացնելու գործիք. ինչպես մի սառցահատ, որը կա՛մ սկանդալային, կա՛մ շոկային ձևով, բայց անպայման Թրամփի վարչակազմը (չմոռանանք, որ և՛ Զելենսկին, և՛ Թրամփը, եվրոպական ըմբռնմամբ, պատկանում են նույն տեսակին՝ պոպուլիստներին) կվերադարձնի ընդհանուր ձախ-ազատական ուղու վրա։ Սակայն Վաշինգտոնում ձախողումը ստիպեց Եվրոպային ընդունել սեփական անզորությունը:
Ուկրաինացի ժողովուրդը, որն այս պատերազմում անդառնալիորեն կորցնում է իր զավակներին, ենթակառուցվածքներն ու երկիրը, անզոր է: Ժողովուրդը, որը հավատում էր «Ժողովրդի ծառան» սերիալին (Զելենսկին այս սերիալում մարմնավորել է գլխավոր հերոսին - խմբ.) և ցանկանում էր լավագույնը, ստացավ ոչ թե սովորական «ինչպես միշտ»-ը, որին կարելի էր համաձայնել, այլ՝ աղետ։
Երկրորդ Մայդանից հետո ուկրաինական քաղաքականության զարգացումն իրավաչափ է. մարդիկ, որոնք պայքարում էին եվրոպական արժեքների համար, ստացան բռնապետություն և անհույս (բառի ուղիղ ընթերցմամբ) ապագա։ Նրանք անօգնական հետևում են, թե ինչպես է իրենց որդիների կյանքը դառնում Զելենսկու համար պակաս կարևոր, քան իշխանության պահպանումը: Եվ նույն անզորությունն ուղեկցում է այն գիտակցմանը, որ հեղափոխությունը՝ Մայդանի միակ արժեքը, ավելի համառ է, քան Ուկրաինան։
Անզոր է նաև Ռուսաստանը, որն ավելի շատ սովոր է գնահատել «իրավիճակը տեղում», քան ժողովրդի տրամադրությունը։ Հաղթելով Ուկրաինայի պատերազմում՝ Ռուսաստանը կորցնում է սրտերը և ի վիճակի չէ սինթեզել դրական հույզեր՝ մետա-ճշմարտության հաստատված աշխարհում ամենաարժեքավոր ակտիվը:
Սա անզորության շքերթ է, որից անմասն մանալուն ոչ ոք չկարողացավ դիմակայել», - գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։