211652_close_icon
views-count2743 դիտում article-date 12:15 02-03-2025

Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մեքսիկայի մրցաշարի եզրափակիչ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մերիդայում ընթացող մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում նա 3։6, 3։6 հաշվով զիջել է ամերիկուհի Էմմա Նավարոյին, փոխանցում է armsport.am-ը:

Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։ Այս ընթացքում Ավանյանը կատարել է մեկ էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և յոթ բրեյք-փոինթներից հաջող է իրացրել երկուսը: Ամերիկացին երկու կրկնակի սխալ թույլ է տվել և ինը հնարավորից իրացրել է հինգ բրեյք-փոինթ:

Մրցաշարի եզրափակիչ խաղում Նավարոն կխաղա Կոլումբիայի ներկայացուցիչ Էմիլիանա Արանգոյի հետ:
Մերիդայի Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր