Իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը Հայաստանում, Սփյուռքում՝ օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. Արցախի ՄԻՊ
Սկսած 2023-ի սեպտեմբերից և մինչև այդ Բաքվում գտնվող մեր հարազատների մեր հայրենակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին բազմիցս խոսել ենք, հրապարակվել են զեկուցներ՝ մանրամասն ներկայացնելով խոշտանգումների, կտտանքների ապացույցները: Այս մասին Ծիծեռնակաբերդում Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ամենավերջին ապացույցը Ռուբեն Վարդանյանի՝ օրերս տարածված նկարն է, որտեղ շատ հստակ երևում է խոշտանգման հետքերը և այդ հայտարարությունը և՛ արվել է պարոն Վարդանյանի կողմից, և՛ նրա պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից, ևս մեկ անգամ վերահստատեցին մեր բոլոր մտավախությունները խոշտանգման և կտտանքների վերաբերյալ:
Ըստ էության, սա այն հանգամանքն է, որ հնարավորինս շուտ պետք է օգտագործենք միջազգային հարթակներում պաշտպանելու, առաջ մղելու համար: Մենք իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզանցել բոլոր ջանքերը Հայաստանում, Սփյուռքում օր առաջ մեր հայրենկացիներին վերադարձնելու համար»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, նա ասաց, որ, ցավոք սրտի, սրտացավության պատշաճ մակարդակ չունենք: «Այո, տարբերություն այս օրերին տեսնում ենք, բայց մարդիկ պետք է ի վերջո թոթափեն իրենց անտարբերությունն ու հասկանան, որ պայքարում են ոչ թե կոնկրետ անձերի համար, այլ պայքարում են հայ ժողովրդի ընդհանրական նկարագրի համար: Այնտեղ կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը: