211652_close_icon

Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեր համար, հապաղելու ժամանակ չկա. Տիգրան Աբրահամյան

views-count7387 դիտում article-date 09:30 15-10-2020
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից նկատելի է ներքաղաքական որոշակի սրացումներ, թեմատիկ ակտիվացումներ, ուզում եմ ՀԻՇԵՑՆԵԼ, որ ռազմաճակատն այստեղ է, թշնամի ներսում փնտրելու, իրար փրթելու ժամանակը չի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Մեծ թվով խնդիրների դեռ առիթ կլինի անդրադառնալ, պատասխաններ պահանջել, պատասխանատուներ ֆիքսել և այլն, բայց դա պատերազմից հետո։ Իսկ հիմա պետք է բացառապես զբաղվել պատերազմով։ Ամեն ուշացման, սխալի, բացթողման գինը շատ թանկ է մեր համար, հապաղելու ժամանակ չկա»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր