211652_close_icon
views-count1138 դիտում article-date 13:38 28-02-2025

Տեղի ունեցողը շանտաժnվ ընթացող գործընթաց է, ոչ թե բանակցություն, ապացույցը Սահմանադրության փոփոխության պահանջն է. Քրիստինե Վարդանյան

Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանությունները այն պարագայում, երբ գերիները Բաքվի բանտում են գտնվում, դա բանակցությո՞ւն է, թե կապիտուլյացիա: Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ի պաշտպանություն  Բաքվում պահվող ռազմագերիների ու պատանդների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե  Վարդանյանը:

«Հիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակվեց, որ Արայիկ Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որը պետք է հրապարկվեր, դրանից անմիջապես հետո մենք ունեցանք տարածքային զիջում Տավուշում ու այդ ցուցմունքները այդպես էլ չհրապարակվեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ադ շանտաժով են տեղի ունենում բանակցությունները:
Ցանկացած բանակցությունից առաջ պետք է նախապայման լինի  Բաքվում պահվող բոլոր մարդկանց վերադարձը:

Արարատ Միրզոյանը Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպանի նամակը քանի՞ դիվանագետի է ուղարկել,  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները տեղյա՞կ են, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է»,- ասաց նա:

Քրիսինե Վարդանյանը նշեց, որ առհասարակ տեսանելի չէ, թե իշխանությունները զբաղվում են արդյո՞ք Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով, թե՝ ոչ:

«Եթե բանակցում են, պետք է լինի փոխզիջում, ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Տեղի ունեցողը շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են: Եթե ուզում եք տեսնել, թե ինչ տիպի բանակցություն է ընթանում, հիշեք, որ ընդամենը 1.5 տարի առաջ որևէ մեկը չէր խոսում Սահմանադրության փոփոխության մասին, հիմա Ադրբեջանը Ալիևի շուրթերով ուղիղ հայտարարում  է, որ դա նախապայման է: Այս երկրում մի մարդ կա, ով ուղիղ հասանելիություն ունի Ալիևին, թող ասի գերիների հարցով նրան նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, շփվում են չէ՞ whatsapp-ով է, մեյլով է, չգիտե, թող ասի»- ասաց Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր