211652_close_icon
views-count580 դիտում article-date 18:32 27-02-2025

ՀՀ նախագահը աշխատանքային այցով կմեկնի Արգենտինա և Ուրուգվայ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կգտնվի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։        

Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը

Նմանատիպ նյութեր