211652_close_icon

Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է․ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

views-count9700 դիտում article-date 15:49 27-02-2025
Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը:

«Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։

Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։
Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ  Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր