211652_close_icon
views-count667 դիտում article-date 23:23 25-02-2025

ՀՀ-ն լուրջ ժողովրդավարական դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումները ընդդիմության նկատմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին․ aravot.am

«Կոչ ենք անում ԵՄ-ին ջանքեր գործադրել, որ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներն ապահով վերադառնան միջազգային պաշտպանության ներքո։ Կոչ ենք անում աջակցել Բաքվում գտնվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը»,- Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։

Նա եվրոպացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց՝ արցախահայերի դեմ ագրեսիայի և բռնի տեղահանման պատճառով Ադրբեջանին դատապարտելու համար։

Նա նշեց, որ այն, ինչպես իրենց ներկայացվում է ՀՀ ներքին քաղաքական միջավայրը, իրականությանը չի համապատասխանում․ «Այն պնդումը, թե ՀՀ-ն լիակատար գործող ժողովրդավարություն է, իրականություն չէ։ ՀՀ-ն լուրջ ժողովրդավարական դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումները ընդդիմության նկատմամբ, քաղաքական ճնշումներով դատական և քրեական գործեր և այլն։ Մեդիա ազատության դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։ Ներկայումս քաղաքական ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք։ Մենք իհարկե, աջակցում, գնահատում ենք այն առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի շարունակական ագրեսիային և ԼՂ-ից հայերի էթնիկ զտմանը։ Տեղահանվածների իրավունքի ճանաչումը, բանտարկյալների և գերիների ազատում պահանջելը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության շեշտումը կարևոր քայլեր են հաշվետվողականության և արդարության համար։ Այս միջոցառումները կարևոր են ոչ միայն անցյալի անարդարությունը հասցեագրելու, այլև երկարաժամկետ տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Սա պիտի լինի առաջնահերթություն թե′ ԵՄ-ի, թե′ միջազգային հանրության համար։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր