1182 դիտում
14:11 16-04-2015
Նաիրա Զոհրաբյանի նամակը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
«Եվրոպական խորհրդարանի հարգարժան պատգամավորներ
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին, բոլոր այն պատգամավորներին, ովքեր երեկ, Եվրախորհրդարանի լիագումար նիստում, պաշտպանեցին ճշմարտությունն ու արդարությունը եւ կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին։
Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից, եւ որ մեր բոլոր գործողությունների չափորոշիչը պիտի լինի միմիայն արդարությունը։
Հարգարժան գործընկերներ, այս բանաձեւի ընդունմամբ դուք կրկին անգամ վերահաստատեցիք ձեր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու համամարդկային արժեքներին եւ հաստատեցիք, որ պատմական ճշմարտությունը երբեք ու որեւէ ժամանակում չի կարող եւ չպետք է լինի սակարկման առարկա։
Որպես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին եւ հատկապես Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքին, որի անդամ է ՙԲարգավաճ Հայաստանը՚։ Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի 11 պատգամավոր, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը, եղել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի համահեղինակներ, իսկ խմբակցության պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բանաձեւին։
Մեր խորին շնորհակալությունը Եվրոպական խորհրդարանին։
Հարգանքով՝ ԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյան»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 15-ին, Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։ Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները լիագումար նիստին եկել էին պաստառով, որի վրա անմոռուկ էր պատկերված: Բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
16:20 31-03-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին