211652_close_icon
views-count3241 դիտում article-date 18:26 25-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Շենգավիթի սեփական տներից մեկում առաջացած կրակը հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ տունը մոխրակույտի չվերածեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը և նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Սալմանյանը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մարվել է սեփական տանը առաջացած կրակը և այն տունը մոխրակույտի չի վերածել։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր