211652_close_icon
views-count16622 դիտում article-date 19:44 05-03-2025

Հրդեհ՝ Արարատի մարզի Այգավան գյուղում. հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կրակը երկհարկանի տունը մոխրի չվերածեց. օպերատիվ են գործել նաև պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Աշոտ Ղազարյանը: 
 
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: 

Պարզվել է, որ այրվել է տան բաղդադե առաստաղը մոտ 70 քմ, նախամուտքի հատակը մոտ 10 քմ, դուռ և պատուհան,մասամբ ջերմահարվել է ննջասենյակի գույքը։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր