211652_close_icon
views-count2455 դիտում article-date 23:56 24-02-2025

Կասկադի վերակառուցումը կիրականացնի Արամ Սարգսյանի եղբոր փեսայի ընկերությունը. Հետք

«Հետք»-ը գրում է, որ Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանիում։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ում Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը 97.5 % է, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄն քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։

Գրիգոր Տեր-Ղազարյանը մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, սակայն հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի առնչությամբ։

Հիշեցնենք՝ գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նմանատիպ նյութեր