211652_close_icon
views-count2260 դիտում article-date 19:46 24-02-2025

«Ինտերը» կարող է խզել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստի, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն:

Մխիթարյանից բացի՝ հնարավոր հեռացողներից են նաև իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը: Նրանց և հայ կիսապաշտպանի պայմանագրերում կետ կա, ըստ որի՝ ակումբը կարող է 12 ամիս շուտ խզել համաձայնագիրն ու փոխհատուցում վճարել: Երեք ֆուտբոլիստի պայմանագրերի ժամկետն էլ կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:

Իտալական ակումբը կփորձի ամռանը՝ ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ, տարիքով խաղացողներին փոխարինել երիտասարդներով:

36-ամյա Մխիթարյանը 2022 թվականի հուլիսից է հանդես գալիս «Ինտերում»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
 

Նմանատիպ նյութեր