ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ստիպված ենք լինել իրատես. Ֆիդան
Թուրքիայի արտգործախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության հեռուստահաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային հարցերի:
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասով ԱՄՆ-ի ունեցած դիրքրոշման մասին հարցին՝ Ֆիդանն ասել է. «Ես վստահ չեմ, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նախորդ կառավարությունը դեմ, կամ կողմ է եղել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ սա նոր քաղաքականություն չէ»:
Բացի այդ Ֆիդանը հայտարարել է, որ (ռուս-ուկրաինական պատրեազմին վերջ տալու համար - խմբ.) պետք է համաձայնեցվի ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, այլև անվտանգության երաշխիքների վերաբերյալ այդ երկրի պահանջը:
Նախարարը նաև ընդգծել է, որ ինչ-որ բան ասել չի կարող դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, սակայն նշել է, որ ստիպված են լինել իրատես:
«Մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) պաշտոնական դիրքորոշումը սա է»,- հավելել է նա: