Զելենսկին Սթոլթենբերգի հետ հանդիպմանը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում իրենց հանդիպման ժամանակ բարձրացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցը, հայտնում է [url=https://russian.rt.com/ussr/news/671945-gensek-nato-zelenskii]russian.rt.com[/url]-ը:
Միևնույն ժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը չի հայտնել հնարավոր ժամկետներ՝ նշելով միայն, որ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ:
Նա հավելել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի աջակցությամբ պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա, ամրապնդի ուկրաինական անվտանգության ու պաշտպանության ինստիտուտները:
Բացի այդ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «օգնում է Ուկրաինային շարժվել անդակցության ուղով»: