211652_close_icon
views-count937 դիտում article-date 10:50 23-02-2025

Դատարանը սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն. Ռուբեն Մելիքյան

Դատարանը սահմանափակեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:  Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանը նշել է, որ Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

«Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, խոսքը վերաբերում դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլեւս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար Էդգար Ղազարյանին կկալանավորեն»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, սա ենթադրում  է 2-5 տարի ազատազրկում:

Նմանատիպ նյութեր