211652_close_icon
views-count1342 դիտում article-date 12:23 21-02-2025

«Փաստինֆո»-ն հերթական անգամ հաղթել է Տիգրան Ավինյանին՝ դատարանում

«Փաստինֆո».Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության պատճառով: Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է (հրապարակման օր) վստահորդիս «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի 12.06.2024թ. վճիռը, որով բավարարվել էր վերը նշված անձանց հայցադիմումը՝ Փաստինֆոյի հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը, որը ներկայացնում է «Փաստինֆո» լրատվական կայքի շահերը։

Նշենք, որ խոսքն այն հոդվածի մասին է, որով «Փաստինֆո»-ն իր իրականացրած մանրազնին լրատական հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է՝ բացահայտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող արատավորող երևույթներ և կոռուպցիոն ռիսկեր։

Փաստաբանը հայտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրիանակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածուլինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է. «հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»։ Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ Փաստինֆոյի հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեքնածուի վարքագծին:

«Հետաքրքիր է, որ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ Փաստինֆոն նպատակ չի ունեցել նսեմացնել անձի արժանապատվությունը կամ գործարար համբաբվը, մի փաստ, որի ապացուցման բեռը ի սկզբանե պետք է դրվեր ոչ թե Փաստինֆո-ի, այլ՝ Ավինյանի և ԱՆԻֆ-ի վրա։

Հաստատված է համարել մեր պնդումը, որ այս առումով էլ առաջին ատյանի դատարանի փաստարկները եղել են վերացական (չհիմնավորված)։ Այսքանով հանդերձ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել, կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը Վերաքննիչ դատարանը չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության՝ հաշվի առնելով իր որոշման պատճառաբանությունները»,- հայտնում է Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր