211652_close_icon
views-count1426 դիտում article-date 20:34 19-02-2025

Զինծառայող Հովհաննիսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա հաղորդմամբ՝ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

 

Նմանատիպ նյութեր