ՔԿԾ պետը և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը շրջայց են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ Հայտնում են ՔԿԾ-ից:
Այցի հիմնական նպատակն Էր ուսումնասիրել հիմնարկների այն տարածքները, որտեղ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով ԵԽ-ի աջակցությամբ ստեղծվելու են ուսումնաարտադրական կենտրոններ։ Ծովինար Թադևոսյանը և Դիանա Ղազարյանը տեղում դիտարկել են հնարավոր տարբերակները և լուծումները։
Շրջայց է կատարվել նաև հիմնարկների այն տարածքներում, որտեղ վարձատրվող աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կողմից իրականացվել են և դեռ ընթանում են շինվերանորոգման աշխատանքներ, այն է՝ կարանտինային մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցության սենյակներում, պատժախցերում և բնակելի գոտիների այլ տարածքներում։ Ուսումնասիրվել են նաև վերանորոգման ենթակա հատվածները։
Հավելենք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են նաև այն ազատազրկված անձինք, որոնք մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» դասընթացին։
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված այս կրթական ծրագրի շնորհիվ դատապարտյալները, ձեռք բերելով նոր հմտություններ, ստացել են դրանք գործնականում կիրառելու և վարձատրվելու հնարավորություն։