ԱՄՆ պաշտոնյաները վստահեցրել են, որ Ուկրաինան կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին
ԱՄՆ պաշտոնյաները փորձել են հանգստացնել Ուկրաինային՝ վստահեցնելով, որ նա կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Կիևին բացառել բանակցություններից և այդ քայլը հիմարություն է համարում։
Ավելի ուշ ՌԴ-ի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը պարզաբանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են վարվելու, իսկ ԱՄՆ-ն հանդես կգա որպես միջնորդ։
Քելլոգն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել եվրոպացի առաջնորդների նկատմամբ՝ ասելով, որ նրանց մասնակցությունը բանակցություններին քիչ հավանական է: