ԱՄՆ-ի պատվիրակությունը կմասնակցի Իրանի հետ միջուկային հարցով բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղարի՝ արտաքին քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը և նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին կմեկնեն Շվեյցարիայի Լոզան քաղաք, որտեղ իրանական պատվիրակության հետ հանդիպում կանցկացնեն:
Լոզանում է արդեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Պատվիրակության կազմում են ԱՄՆ-ի՝ Մերձավոր ԱՐևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Պարսից ծոցի տարածաշրջանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Մալլին, Ուենդի Շերմանի՝ սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի չտարածման հարցերով տեղակալ Ջեյմս Թիմբին և այլք: