Միացյալ Նահանգները մասնակցելու է Ժնևում սեպտեմբերի 14-ին նախատեսված միջսիրիական բանակցություններին։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը։
Ամերիկյան պատվիրակությունը ներկայացնելու է ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց և պետքարտուղարի օգնականի տեղակալը։
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմը լիովին աջակցում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ բանագնաց դե Միստւրայի աշխատանքը, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ ԱԽ-ի՝ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման հարցով 2254 բանաձևի շրջանակներում ներդրվող ջանքերը։