211652_close_icon

Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը. Aravot.am

views-count6487 դիտում article-date 17:05 15-02-2025
Aravot.am-ը Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության: Կարեն Կարապետյանին երկու հարց ուղղեցինք՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:

«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նորից պնդեցինք մեր հարցերը: «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,-ասաց նա՝ շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան:

 

Նմանատիպ նյութեր