211652_close_icon
views-count1714 դիտում article-date 20:21 14-02-2025

ԵՄ-ում մեզ սպասող չկա, վտանգվում է Հայաստանի տարածքային անվտանգությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության կարևորագույն հատվածը դրա բիզնես բաղադրիչն է: Քարոզչությունը բիզնես է, որտեղ կան ֆինանսներ, եկամուտներ և կազմակերպչական ցանց:
 
Անիմաստ է COCA-COLA գովազդող ընկերությանը բացատրել, որ այն վնաս է առողջությանը, անիմաստ է COCA-COLA առաքող ընկերություններին համոզել, որ այն չտարածեն: Դա բիզնես է, որ տեղ կա եկամուտ:
 
Նույն կերպ, անիմաստ է բովանդակային բանավեճի մեջ մտնել ԵՄ-ն Հայաստանի քաղաքացիներին վաճառող ՀԿ-ներին, ՔՊ-ականներին, սպարապետների եղբայրներին ու թիմակիցների հետ, որ ԵՄ-ում մեզ սպասող չկա, անգամ ԵՄ-ի, գոնե այս տեսքով, գոյությունը խնդրահարույց է:
 
Դա բիզնես է, որտեղ կարևոր չէ, որ դրա շնորհիվ բազմաթիվ մարդիկ կորցնում են ադեկվատությունը, մտածելու ունակությունը, վերջապես դրանով վտանգվում է Հայաստանի տարածքային անվտանգությունը, գուցե՝ գոյությունը:
Խնդիրը բուն ԵՄ-ն չէ, բնականաբար»:

Նմանատիպ նյութեր