Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ քննարկել են Սքոթ Բեսենտի հետ զրույցը և անվտանգության, տնտեսական ու ռեսուրսների փոխգործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի նախապատրաստումը: Զելենսկին ասել է, որ նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։
«Ուկրաինան ամենից շատ է խաղաղություն ուզում։ Մենք Ամերիկայի հետ սահմանում ենք մեր համատեղ քայլերը՝ դադարեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, կայուն խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց. let’s get it done (խմբ.եկեք հասնենք դրան)»,- գրել է նա:
Զելենսկին հավելել է, որ ինքն ու Թրամփը պայմանավորվել են հետագա շփումների և հանդիպումների մասին: