Ադրբեջանը երրորդ ամիսն է՝ չի պատասխանել մեր առաջարկին, միգուցե Ադրբեջան-ՌԴ դաշնակցային հարաբերությունների սրման պատճառով է այդպես. Սիմոնյան
Հայաստանը որևիցե մեկին մոլորեցնելու նպատակ չունի, Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է մեխանիզմներ և պատրաստ է քննարկել դրանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը:
«ՀՀ իշխանությունների ու հանրության նպատակը խաղաղության հաստատումն է: Այն մեղադրանքները, որոնք հաճախ հնչում են ադրբեջանական կողմից, որևէ պարագայում Հայաստանի հետ կապ չունեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ընթացող բանակցություններին՝ Սիմոնյանը նշեց, որ չի կարծում, թե բանակցությունները հայտնվել են փակուղում:
«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման, սահմանազատման հարցում: Ճիշտ է արդեն, երրորդ ամիսն է, ինչ ադրբեջանական կողմը որևէ արձագանք չունի մեր առաջարկին, ու այդ կեցվածքը խիստ մտահոգիչ է:
Մինչ օրս մենք չունենք այդ պատասխանը և միգուցե դա կապ ունի Ադրբեջանի ու Ռուսասատնի միջև սրված իրավճակի հետ: Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների փորձերի, կարծում եմ՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ»,-ասաց Սիմոնյանը: