Միգուցե, «Իմ քայլի» ընտրացուցակում լինեն մի քանի անկուսակցականներ, ԱԱԾ տնօրենն էլ չի լինելու. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
«Իմ Քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր, և դրանք ձեզ անհանգստացնում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/11/06/Alen-simonyan/2837483?fbclid=IwAR3oTXO-U-lD0lSiXtQ-wgqL6bzkNpqcJJlqWq3sTPU8q9S9XFR4hK_0HsQ]Tert.am[/url]-ը։
«Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է 2-3 մարդ, ովքեր ներկայացնում են համայնք և չեն հանդիսանում ՀՀԿ անդամ, և որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, ով տանիք է փնտրելու իր համար, չի լինելու և չկա մեր ցուցակում»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցուցակը բաղկացած է լինելու հանրությանը հայտնի մարդկանցով, քաղաքական թիմով, նրանցով, ովքեր փողոց են փակել և ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլև ընդհանրապես այս տարիներին աչքի են ընկել ակտիվությամբ և հանրությանը հուզող տարբեր հարցեր են բարձրացել: Նա կոչ արեց անհոգ լինել, քանի որ այսօր կա մի իրողություն, որ ընտրությունը քաղաքացունն է:
Tert.am-ի հարցին, թե մտահոգություններ են հնչում ռեյտինգային ընտրակարգի հետ կապված՝ նշելով, որ ՔՊ-ում արդեն իսկ խմորումներ կան, և շատերը միմյանց դեմ են պայքարելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ մտահոգություն չունի:
«Խմորումներ չկան, նախևառաջ՝ ցուցակը բերված չէ վերջնական տեսքի, ուստի խմորում չի կարող լինել: Ինչ վերաբերում է այդ լուրերին, ապա ասեմ, որ մենք մեկ անգամ մասնակցել ենք ռեյտինգային ընտրություններին, երրորդ ուժն ենք դարձել, և նման խմորումներ մի կուսակցության մեջ, որը տարիներ շարունակ միասնական գործում է, կարծում եմ, որ չի էլ լինի»,-ասաց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/11/06/Alen-simonyan/2837483?fbclid=IwAR3oTXO-U-lD0lSiXtQ-wgqL6bzkNpqcJJlqWq3sTPU8q9S9XFR4hK_0HsQ]կայքում[/url]։