Փաստաբանները գործադուլ են հայտարարել․ ինչ է սպասվում այսօր. armlur.am
Ողջ իրավապահ համակարգը փաստի առաջ է կանգնած, քանի որ փաստաբանները գործադուլ են հայտարարել, և ոչ մի փաստաբան այսօր չի ներկայացել դատարան և նախաքննական մարմին։
Այս պահին փաստաբանների պալատում տեղի է ունենում վերջիններիս ասուլիսը։
Սպասենք և տեսնենք, թե ինչ գործողություններ կծավալեն փաստաբանները։
Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ այսօր պետք է տեղի ունենա Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի խորհրդի կազմը, ինչպես նաև քվեարկության է դրվելու՝ իրավասու պետական մարմինների կողմից իրականացվող, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և փաստաբանական համայնքի նկատմամբ խտրական հարկային քաղաքականության կիրառումը դատապարտող հայտարարությունը:
«Նույն օրը, փաստաբաններն իրականացնելու են բողոքի ակցիա «գործադուլ»՝ հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Փաստաբանները պահանջում են ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»,- նշված է հայտարարությունում։