211652_close_icon
views-count1747 դիտում article-date 19:06 06-02-2025

ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին

Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղի մասին երգ են երգում։

«Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները։ 

Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ-ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն»,- ասաց դեսպանը։

Նմանատիպ նյութեր