41440 դիտում
21:20 25-12-2022
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել Mercedes ML-ն ու Nissan X-Trail-ը․ մինչ այդ՝ նշված վայրում ինքնավթարի է ենթարկվել Mitsubishi Pajero iO-ն․ օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ2 ավտոճանապարհի 104 կմ հատվածում բախվել են Արթուր Մխիթարյանի վարած Nissan X-Trail և Եպրաքսյա Քոչարյանի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Համբարձում Քելամյանը, պարեկ Արկադի Մովսիսյանը, կրտսեր պարեկներ Համլետ Մովսիսյանն ու Արշակ Հարությունյանը։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Շիրակի գումարտակում նյութեր են նախպատրաստվում, պարզում են վարորդների ամբողջական տվյալները։
Մինչ Mercedes-ի և Nissan-ի վթարը, նշված վայրում ինքնավթար է տեղի ունեցել Mitsubishi Pajero iO-ի մասնակցությամբ։
Պարեկային ծառայությունը պարզում է նաև Mitsubishi Pajero iO-ի վարորդի ինքնությունը, և ըստ նախնական տեղեկությունների, այդ վթարում նույնպես, բարեբախտաբար, տուժաներ չկան։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+