2024 թվականին ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով քննվող քրվարույթներից 5-ը ուղարկվել է դատարան
2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
«5-ը կարճվել է, իսկ ընթացքները դեռևս չլուծված քրեական վարույթներով իրականացվում է պատշաճ , համակողմանի և անաչառ նախաքննություն»,–ասված է հարցման պատասխանի մեջ։
Իրավապաշտպանների տվյալներով՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահվան 35 դեպք է արձանագրվել։
Հակառակորդի կրակոցից 4 հոգի է զոհվել։